Նիկոլայ Բասկովի և Իգոր Կրուտոյի ծեծկռտուքը. տեսանյութ

Մինսկի օդանավակայանում համատեղ համերգից հետո Նիկոլայ Բասկովի և Իգոր Կրուտոյի ծեծկռտուքն իր բջջայինով լուսանկարել է Սերգեյ Լազարևն ու կիսվել է ինստագրամյան էջում երկրպագուների հետ:
Արտիստներն իրականում կատակում են, սակայն նրանց խաղարկային ծեծկռտուքը բավականին զվարճացրել է ոչ միայն հազարավոր երկրպագուներին, այլ նաև շոու-բիզնեսի աստղերին, ովքեր այդ դեպքի ականատեսն են եղել:
«Մինսկում Իգոր Կրուտոյի հոբելյանական համերգի հաճելի ավարտը։ Ծեծկռտուքի մասնակիցներն են Իգոր Կրուտոյն ու Նիկոլայ Բասկովը»,- տեսանյութը մակագրել է Լազարևը՝ ավելացնելով «ընկերությունը շոու-բիզնեսում» հեշթեգը։
Զգուշացում. տեսանյութում հնչում է ոչ նորմատիվ բառապաշար։

https://www.instagram.com/p/B5LkrHGIXUb/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again