«Ռուս Քարդաշյանը» կրկին զարմացնում է երկրպագուներին

Մոդել Անաստասիա Կվիտկոն հաճախ է հրապարակում անկեղծ լուսանկարներ, որոնցում նա գրեթե մերկ է: Բայց հարկ է նշել, որ այս անգամ աղջիկը գերազանցել է ինքն իրեն:
Օրերս 24-ամյա հանրահայտ մոդելը տեղադրել է նոր ինտրիգային լուսանկարներ: Լուսանկարներում աղջիկը նստած է լողավազանի մոտակայքում: Դատելով լուսանկարի գրությունից՝ աղջիկը գովազդել է հայտնի ապրանքանիշի լողազգեստ:

Նրա բիկինին չափազանց փոքր էր, բացի այդ, մոդելն ընտրել էր այնպիսի դիրք, որ պարզապես անհնար էր նկատել, թե նա ինչ է հագել: Արդյունքում, միակ բանը, որ թաքնվում էր վեբ օգտատերերի աչքերից, Անաստասիայի դեմքն էր: Այդ գործում աղջկան օգնել է արծաթագույն գլխարկը և մեծ արևային ակնոցը: