«Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը ցուցադրության առաջին օրը համաշխարհային կինովարձույթում ռեկորդներ է գրանցել

Walt Disney Animation Studios ստուդիայի կողմից 2019 թվականին թողարկված «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը ցուցադրության առաջին օրը համաշխարհային կինովարձույթում ռեկորդներ է գրանցել՝ 26 երկրում ընդհանուր հավաքելով ավելի քան 16,6 մլն դոլար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մուլտֆիլմն իր համաշխարհային պրեմիերայի օրը՝ նոյեմբերի 22-ին, ցուցադրվել է Հրվ. Կորեայի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների կինոթատրոններում: Ամենամեծ ռեկորդը սահմանվել է Չինաստանում․ հավաքելով ավելի քան 11,4 մլն դոլար եկամուտ:

«Սառցե սիրտը 2»-ը դրամարկղային մուտքերի առումով ռեկորդներ է սահմանել նաև Բելգիայում, Նիդեռլանդներում, Սինգապուրում և Թաիլանդում: