Սուրեն Հախնազարյանին վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ջութակահար Սուրեն Հախնազարյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հայրապետի ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,-ասված է հրամանագրում։