Քիմ Քարդաշյանը զարդարել է «The Cut» ամսագրի շապիկը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարդարել է «The Cut» ամսագրի շապիկը և հարցազրույցում անկեղծացել է՝ բացահայտելով իր հաջողության գրավականն ու գեղեցկության գաղտնիքը:
Հիշեցնենք, որ Քիմի մասին տարիներ առաջ դեռ ոչ ոք չգիտեր. գեղեցկուհին սկսեց հայտնվել աստղային խնջույքներին ու տարբեր պաշտոնական հավաքույթներին իր մտերիմ ընկերուհու՝ Փերիս Հիլթոնի հետ, ում շնորհիվ էլ նա նկատվեց հանդիսատեսի կողմից:

Այսօր Քիմը համարվում է տասնամյակի ամենանշանավոր անձանցից մեկը, սակայն տարիներ առաջ նա ճանաչում ձեռք բերեց, երբ իր ընտրյալը համացանցում հրապարակեց իերնց ինտիմ հարաբերությունների տեսանյութը համացանցում:

Հարցազրույցում Քիմը խոստովանում է, որ իր հաջողությանը հասել է քայլ առ քայլ, տքնաջան աշխատանքով ու բազմաթիվ արցունքներ թափելով: Նա հավատացնում է, որ իր կյանքում անհաջողությունները միշտ էլ  գերակշռել են, սակայն դրանց շնորհիվ է նա հասել իր երազանքներին:
Իր հաջողութան գրավականը հեռուստաաստղը համարում է երբեք չկոտրվելու ու պայքարելու իր բնավորությունը: