«Ցրտից ինչ գժություն ասես կարելի է անել…». Սարգիս և Մանո Գրիգորյանների ռոմանտիկ լուսանկարը

Հայկական աստղային ամենաջերմ ու ռոմանտիկ զույգերից Սարգիս և Մանո Գրիգորյանները հաճախ են իրենց ինստագրամյան էջերում կիսվում քնքուշ ու գեղեցիկ լուսանկարներով՝ ուրախացնելով իրենց երկրպագուներին:
Աստղային զույգը համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը:
Իր միկրոբլոգում դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ «Ցրտից ինչ գժություն ասես կարելի ա անել…»,- գրել է դերասանը։