«Ակունք» ազգագրական համույթը դարձավ 45 տարեկան և դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ԱԿՈՒՆՔ 45-ամյակ» հոբելյանական համերգը, որն իրականացնում է Արսեն Գրիգորյանը, ում ևս բախտ է վիճակվել լինել ակունքցի։ Դեռ խորհրդային տարիներին, երբ արգելված էր ազգային մշակույթի ցանկացած դրսևորում, Մարո Մուրադյանը ստեղծեց «Ակունք» համույթը:
«Ակունք» ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաև հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ Էստոնիա, Գերմանիա, Ալմա-Աթա, Կիև, Մոսկվա, Ռոստով, ԱՄՆ և Կանադա, Վրաստան, Իտալիա, Սիցիլիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Եգիպտոս և այլուր: