«Pussycat Dolls»-ը վերամիավորվում է

«Pussycat Dolls» հայտնի խմբի մենակատար Նիկոլ Շերզինգերը հայտարարել է, որ խումբը շուտով կվերամիավորվի: Շոուտով խումբ իր ելույթով կուրախացնի երկրպագուներին «The X Factor: Celebrity» հաղորդման շրջանակներում: Երաժշտական խումբը հայտնի դարձավ 2005 թվականին: Այն երեք հաջողակ սինգլ թողարկեց՝ «Don’t cha», «Buttons» և «Stickwitu», որոնցից. վերջինը խմբին «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդ դարձրեց։

Խմբի փլուզման վերաբերյալ շատ վարկածներ կան, սակայն դրանց բոլորին համատեղում է մեկ ընդհանուր գիծ. բոլոր բամբասանքների ու վարկածների կենտրոնում Նիկոլ Շերզինգերն է, ով իր բարդ բնավորության, խմբում ունեցած առանձնահատկությունների, առավելությունների ու փառքի հասնելու մոլուցքի պատճառով անդադար վիճաբանությունների մեջ էր հայտնվում: Խմբի անդամները, պազրապես, չցանկացան աշխատել նրա հետ: