Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում նկարահանվել է նաև Քարդաշյանների ընտանիքը

42-ամյա Քանյե Ուեսթը ներկայացրել է «Closed on Sunday» երգի հիմման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է նաև Քարդաշյանների ընտանիքը:
Քիմ Քարդաշյանի, Քլոե Քարդաշյանի, Քրիս Ջենների, Քանյե Ուեսթի երեխաների մասնակցությամբ տեսահոլովակը նվիրվում է «Շնորհակալության օրվան»:
Սահարայի անապատում նկարահանված այս տեսահոլովակի համար Քանյեն վճարել էմիլիոնավոր դոլարներ: Տեսահոլովակում օգտագործված տանկերից յուրաքանչյուրի վարձույթն արժե հազարավոր դոլարներ:
«Հավաքիր քո ընտանիքին, բռնեք միմյանց ձեռքերն ու աղոթեք»,- ասում է Քանյեն իր երգում:
Հշեցնենք, որ երգը «Jesus Is King» ալբոմից է, որտեղ տեղ են գտել կրոնական թեմաներով 11 երգ: