«Սկանդալ». պրեմիերան մոտենում է

«Սկանդալ» ֆիլմի պրեմիերային շատ քիչ մնաց. սպասված ֆիլմն էկրաններ կբարձրանա դեկտեմբերին: Համացանցում է հայտնվել ռեժիսոր Ջեյ Ռոաչի ֆիլմի նոր թրեյլերը:
Fox News-ի աշխատակիցների դերերը մարմնավորում են Նիկոլ Քիդմանը, Շարլիզ Թերոնն ու Մարգո Ռոբին:

Այս երեք սեքսուալ շիկահերները կարողանում են մի մեծ սկանդալ ստեղծել, ինչի հետևանքով պաշտոնից հեռանում է նրանց տնօրենը՝ մեղադրվելով սեռական ոտնձգության մեջ:
Ֆիլմը բաղկացած է երեք մասից, որոնք պատմում են երեք կանանց կյանքի ու աշխատանքային գործունեության մասին, սակայն նրանց բոլորի պատմությունները հանգուցալուծվում են մեկ կետում:

Համացանցում արդեն հասանելի է ֆիլմի թրեյլերը, որը հաշված ժամերի ընթացքում միլիոնավոր դիտոմներ է  հավաքել: Քիդմանը լրագրողների հետ ունեցած իր հարազրուցյում անկեղծ խոստովանել է, որ այնքան դժվարությամբ է կերտել այդ կերպարը, որ ֆիլմից հետո նրան դեռ երկար ժամանակ պետք կգա վերականգնվելու և այդ կերպարից ձերբազատվելու համար:
Նիկոլ Քիդմանը, Շարլիզ Թերոնն ու Մարգո Ռոբին ներկայացել են գեղեցիկ ու ինքնատիպ ֆոտոշարքով: