Սնուփ Դոգը երեխաների համար օրորոցայիններ կթողարկի

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը իր հիթերը նոր գործիքավորմամբ կներկայացնի նոր ալբոմում, այս մասին հայտնել է  Billboard-ը: Նրա երգերի գործիքավորումը հարմարեցված է օրորոցայինների մեղեդիներին:

Ալբոմը կունենա Lullaby Renditions of Snoop Dogg («Սնուպ Դոգի օրորոցային կատարումներ») անվանումը: Նշվում է նաև, որ նոր ալբոմի երգերը կթողարկվեն առանց բառերի: