«X factor» նախագծի ֆինալիստ Իննա Սայադյանը չանցավ «Ձայնը» նախագծի հաջորդ փուլ

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը» նախագծի «մենամարտեր» փուլը Իննա Սայադյանի համար չավարտվեց հաղթանակով:

Հիշեցնենք, որ  «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրիի ուշադրությունը գրավել է հայուհի Իննա Սայադյանը:

Առաջինը պտտվել էր հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, հետո Սերգեյ Շնուրովը և ժյուրիի մյուս անդամները՝ Պոլինա Գագարինան ու Վալերի Սյուտկինը: Ինան, սակայն, ընտրել էր Մելաձեին:

Այս փուլում Իննան Ասկեր Բերբեկովի հետ դուետով կատարեց Դաանա Ռոսսի երգացանկից «When you tell me that you love me» երգը։ Այս փուլում էլ իր վոկալով աչքի ընկած Իննան բեմից հեռացավ բուռն ծափահարությունների ներքո՝ շնորհակալություն հայտնելով մարզչին և ժյուրիի անդամներին: