Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելլի Մորիսոնը

Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելլի Մորիսոնը (իսկական անունը՝ Ռեյչել Միթրանի): Այդ մասին հայտնել Է NBC ալիքը: Դերասանուհու ամուսինը՝ ռեժիսոր Ուոլթեր Դոմինգեզը, պատմել է, որ իր կինը մահացել է սրտի անբավարարությունից: Շելլին 83 տարեկան էր:

80-ական թվականներին վերջին հայտնի դարձավ, որ դերասանուհու մոտ հայտնաբերել են կրձքագեղձի քաղցկեղ, սակայն հիվանդությունը հաջողվեց բուժել: Բացի այդ, նա թոքի քաղցկեղ է ունեցել: Իր կյանքի ընթացքում Մորիսոնը նկարահանվել Է ավելի քան 70 նախագծում: Նա հայտնվել է այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «Կոլոմբո»-ն, «Նա գրել էր սպանություն», «Ուիլը և Գրեյսը», «Ինչ կոչում են էռլ», «Մաքենայի ոսկին», «Բևեռլի Հիլզի ջոկատը» և «Մեծ վերանորոգում»-ը։