Համացանցում արդեն հասանելի է «Սև այրին» ֆիլմի թրեյլերը

Marvel-ը թողարկել է «Սև այրին» (Black Widow) ֆիլմի թրեյլերը։

Կինոնկարում լրտեսուհի Նատաշա Ռոմանոֆի գլխավոր դերը կատարել է Սքարլեթ Յոհանսոնը: Դերասանական կազմի մեջ են նաև Դևիդ Հարբորը (Ալեքսեյ – Կարմիր Պահապան), Ֆլորենս Փյուն (Ելենա), Օ. Թ. Ֆագբենլին (Մեյսոն) և Ռեյչլ Վայսը (Մելինա):

Ֆիլմն էկրաններ կբարձրանա 2020 թվականի մայիսի 1-ին: Գործողությունները տեղի են ունենում «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմի» և «Վրիժառուներ. Անվերջության պատերազմի» իրադարձությունների միջև ընկած ժամանակաշրջանում։