Պապարացիները լուսանկարել են Ջեսիկա Ալբային

Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ալբան իր մեկամյա որդու՝ Հեյսի հետ Լոս Անջելեսում սուրբծննդյան տոների առիթով գնումներ է կատարել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 38-ամյա դերասանուհուն նկատել են որդու և ընկերուհու հետ Լոս Անջելեսում գտնվող Kitson խանութից տոպրակներով դուրս գալիս: Դերասանուհին նույնպես նկատել է պապարացիներին և բարձր տրամադրությամբ, ժպիտով շարունակել է իր զբոսանքը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ լուրեր էին տարածվել, որ Ջեսիկա Ալբան ծանր հիվադն է ու գտնվում է հիվանդանոցում: Նրա հիվանդության շուրջ տարբեր շշուկներ էին պտտվում, սակայն դերասանուհին լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ նրա վատառողջ լինելու պատճառը գերոհգնածությւոնն էր: Հիմա գեղեցկուհին լիարժեք ապաքինվել է և պատարստվում է գալիք տոներին: