Ինչո՞ւ է Ավրիլ Լավինը բաժանվել իր միլիարդատեր ընկերոջից

Կանադացի հայտնի երգչուհի Ավրիլ Լավինը բաժանվել է միլիարդատեր ընկերոջից՝ Ֆայեզ Սարոֆիմի որդի Ֆիլիպ Սարոֆիմից: Այս մասին հաղորդում են արևմտյան մի շարք լրատվամիջոցներ: Զույգի բաժանման պատճառը հայտնի չէ։
Վերջին անգամ նրանց միասին տեսել են 2019 թվականի հուլիսին՝  գնումներ կատարելիս։ Ըստ Forbes-ի՝ Սարոֆիմի հոր կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։

Սարոֆիմը զբաղվում է գործարարությամբ՝ կապված ծրագրային ապահովման անվտանգության, ֆինանսական անվտանգության և վերականգնվող էներգիայի հետ։
Լրագրողների հետ զրույցում Ավրիլը նշել է, որ իրենց բաժանման մեջ ն ինքն իրեն է մեղադրում, որովհետև սեփական բնավորության ու սկզբունքների պատճառով նա տղամարդկանց հետ միշտ էլ խնդիրներ է ունեցել:

Իր առաջին ամուսնու՝ Դերիկ Ուիբլիի հետ Ավրիլը բաժանվել է ամուսնությունից մեկ տարի անց, որովհետև Դերիկը թմրամոլ էր: Երկրորդ ամուսնու՝ Չեդ Կրյուգերի հետ երգչուհին ապրել է 2 տարի:
Լավինն իր անձնական կյանքի անհաջողությունները բացատրում է անկեղծանալով. «Միշտ սիրահարվում եմ բնավորությամբ ինձ նման տղամարդկանց, իսկ հետո շուտ հիասթափվում եմ, որովհետև չեմ կարողանում լուրջ վերաբերվել ու հարգել նրանց: Իմ կողքին պետք է լինի իշխող և ուժեղ տղամարդ: Ցավոք, այդպիսինները դեռ չեն հանդիպել ինձ»: