«Pussycat Dolls» ելույթը համարել են անպարկեշտ (տեսանյութ)

«Pussycat Dolls» հայտնի խմբի մենակատար Նիկոլ Շերզինգերը հայտարարել էր խմբի վերամիավորման ամսին: Խումբը ելույթ է ունեցել «The X Factor: Celebrity» հաղորդման շրջանակներում: Երաժշտական խումբը հայտնի դարձավ 2005 թվականին: Այն երեք հաջողակ սինգլ թողարկեց՝ «Don’t cha», «Buttons» և «Stickwitu», որոնցից. վերջինը խմբին «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդ դարձրեց։

Խմբի փլուզման վերաբերյալ շատ վարկածներ կան, սակայն դրանց բոլորին համատեղում է մեկ ընդհանուր գիծ. բոլոր բամբասանքների ու վարկածների կենտրոնում Նիկոլ Շերզինգերն է, ով իր բարդ բնավորության, խմբում ունեցած առանձնահատկությունների, առավելությունների ու փառքի հասնելու մոլուցքի պատճառով անդադար վիճաբանությունների մեջ էր հայտնվում: Խմբի անդամները, պարզապես, չցանկացան աշխատել նրա հետ:

«The X Factor: Celebrity» հաղորդման շրջանակներում նրանց ելույթից հետո հեռուստանախագծի ղեկավարությւոնը ստացել է  400 բողոք-նամակ: Հանդիսատեսի կարծիքով նրանց չափազանց բաց հագուստն ու ելույթը չէր համապատասխանում ընտանեկան հաղորդման ֆորմատին:
«Ինչպե՞ս կարելի է 18+ ելույթ ցուցադրել այն հաղորդման ընթացքում, որը դիտում են երեխաները»,- գրել է հեռուստադիտողներից մեկը:

https://www.instagram.com/p/B5gnvQqBjE4/