Հայտնի են դարձել Apple Music Awards մրցանակաբաշխության առաջին հաղթողները

Ամերիկյան Apple ընկերությունը սահմանել է Apple Music Awards սեփական ամենամյա երաժշտական մրցանակը, որի առաջին մրցանակակիրներն արդեն հայտնի են:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, աստղերը մրցանակներ կստանան 5 անվանակարգում: «Տարվա արտիստ», «Լավագույն երգի հեղինակ» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում հաղթողներին կընտրեն Apple Music-ի խմբագիրները: Նրանց կազմում ընդգրկված են երաժշտական քննադատներ և այլ հայտնի գործիչներ:

«Տարվա ալբոմ» և «Տարվա երգ» անվանակարգերում մրցանակը կհանձվի՝ Apple Music-ի տվյալների համաձայն:

Առաջին մրցանակը Apple-ից «Տարվա արտիստ» անվանակարգում ստացել է Բիլի Այլիշը: Նրա «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմը դարձել է տարվա ամենահանրաճանաչ սկավառակը:

Երգերի լավագույն հեղինակ ճանաչվել են Բիլի Այլիշն ու նրա եղբայրը, ով հայտնի է FINNEAS անունով: Տարվա հայտնություն է ճանաչվել ռեփ երգչուհի Lizzo-ն, իսկ Տարվա երգ մրցանակին արժանացել է Lil Nas X-ը՝ «Old Town Road» երգի համար: