Իրինա Շեյքի և դստեր խենթ զբոսանքը (լուսանկարներ)

Ամուսնալուծությունից հետո Իրինան իրեն ամբողջովին նվիրել է աշխատանքին ու դստեր դաստիարակությանը:
Պապարացիները լուսանկարել են Իրինա Շեյքին ու նրա փորքիկ դստերը Նյու Յորքում զբոսնելիս: Լուսանկարիչների պնդմամբ՝ Իրինան ու դուստրը ժամեր շարունակ զբոսնել են, խաղացել են, իսկ վերջում փոքրիկի հետևից է եկել Բրեդլի Կուպերը, ում հետ Շեյքը բավականին ջերմ ու բարեհամբույր է եղել: Ակնհայտ է, որ Շեյքը ցանկանում է դստեր մեջ դեռ մանկուց դաստիարակել ոճի զգացումն ու բավականին մեծ ուշադրություն է դարձնում նրա հագուկապին: Զգացվում է, որ փոքրիկը հիանում է Միկի Մաուսով, դա դեռ նկատելի էր նրա հելուինյան կերպարից:
Իրինան զբոսանքի համար ընտրել է կաշվե տաբատ, լայն, դեղին բլուզ ու այս սեզոնում բավականին նորաձև բոթֆորտներ: Մայր ու աղջիկ զվարճացել ու լավ ժամանակ են անցակցրել:

Ամերիկյան թաբլոիթները տեղեկացնում են, որ Իրինա Շեյքը պատրաստվում է գիրք գրել իր անձնական կյանքի մասին: Այնտեղ գեղեցկուհին կպատմի նաև Բրեդլի Կուպերի և իր հարաբերությունների մասին՝ բացահայտելով շատ գաղտնիքներ: Ինքը՝ մոդելը, խոստովանում է, որ գրքի պատճառով նա բավականին զբաղված է և քիչ ժամանակ է անցկացնում դստեր հետ:

Շեյքի լավագույն ընկերներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ մոդելը, 4 տարի ապրելով Կուպերի հետ, անդադար կասկածել է նրան դավաճանության մեջ:
«Աստղը ծնվեց» ֆիլմից հետո Շեյքը դադարել է արդեն հավատալ Կուպերին և համոզվել է իր կասկածներում: