Քեթի Փերիի ամանորյա տեսահոլովակը հիացրել է երկրպագուներին

Ամանորյա տրամադրությունն արդեն պատել է ամերիկյան երգչուհի Քեթի Փերրիին: Այս մասին հաղորդում է foxnews.com-ը: Երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է «Cozy Little Christmas» («Մոտ է Փոքր Սուրբ Ծնունդին») երգի տեսահոլովակից մի հատված: Տեսահոլովակում Փերրին Ձմեռ պապի կարմիր համազգեստով է, կրում է կարմիր ձեռնոցներ և ամանորյա գլխարկ:

Փերրին բազում մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ նա երեսուն անգամ առաջադրվել է «Գրեմի» մրցանակին։ 2012 թվականին Billboard երաժշտական հրատարկչությունը անվանեց նրան տարվա կին։ Նա շարունակում է մնալ միակ երգչուհին, ում հաջողվել է 69 շաբաթ շարունակ մնալ Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի լավագույն տասնյակում: Փերրին նաև անվանել է թվային դարաշրջանի երրորդ լավագույն արտիստը՝ համաձայն RIAA-ի վիճակագրության։

Քեթի Փերրիի երաժշտության վրա ազդեցություն են ունեցել Queen, Nirvana, Ալանիս Մորիսեթ, Heart, Ջոնի Միթչել, Incubus արտիստները։