Քանի՞ տարեկան դարձավ Սարգիս Ավետիսյանը

Դեկտեմբերի 5-ին երգիչ Սարգիս Ավետիսյանը տոնում է ծննդյան 30-ամյակը: Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում:
2008թվականին երգիչը առաջին «Սպասում» երգով մասնակցել է «Ոսկե քնար» երաժշտական մրցույթին և արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:
Իր «Ով է», «Կես կատակ, կես լուրջ», «Սեր կամ պատրանք», «Մի քիչ» երգերի հիման վրա նկարահանել է տեսահոլովակներ, որոնք սիրվեցին երկրպագուների կողմից ու մեծ ճանաչում բերեցին երգչին:
Սարգիս Ավետիսյանն այժմ զբաղվում է նաև դերասանական կարիերայով: Երգչի ինստագրամյան հետևորդները նրան բազմաթիվ մաղթանքներ ու ջերմ խոսքեր: