Ո՞վ է աշխարհի ամենաոճային տղամարդը

Ֆրանս-ամերիկյան դերասան Թիմոթի Շալամեն ճանաչվել է աշխարհի ամենաոճային տղամարդ: Այս մասին են վկայում բրիտանական GQ-ի վարկանիշային արդյունքները՝ հրապարակված ամսագրի կայքում:

Դերասանն այդպիսի կոչում է ստացել՝ շնորհիվ օրիգինալ նորաձև լուծումների, որոնք նա ցուցադրում է կարմիր գորգի վրա: Հրապարակման մեջ նշվում է, որ շատ հայտնի մարդիկ դիմում են այդ ռիսկին, բայց հաճախ «ձախողվում են»: «Բայց ոչ Շալամեն, ով կրում է դիզայներական ամենաբարդ համադրությունները, բայց այնքան վստահ տեսք ունի, կարծես նրա հագին սովորական սև կոստյում լինի»,- նշված է հրապարակման մեջ:

Բացի այդ, ըստ լրագրողների, գեղեցիկ մարմինը և «ցնցող գեղեցիկ դեմքը» միշտ օգնում են դերասանին նորաձև տեսք ունենալ: