«Դոմ 2»-ից հայտնի հայուհուն սպառնում է 5-7 տարվա ազատազրկում

«Դոմ 2»-ի նախկին մասնակիցներից հայուհի Ռոզա Սարդարովան արդեն մի քանի ամիս է, ինչ սպառնում է հայտնի դերասան Միխայիլ Դորոժկինին՝ նրանից պահանջելով 1 միլիոն ռուբլի:
Ռոզան հավատացնում էր դերասանին, որ 11-ամյա որդի ունի նրանից և 1 միլիոն ռուբլի չստանալու դեպքում կհանրայնացնի այդ պատմությունն ու կդիմի դատարան: Չստանալով իր ցանկացած գումարը՝ Ռոզան սկսեց ակտիվ համագործակցել լրագրողների ու տարբեր լրատվամիջոցների հետ:
Սակայն Դմիտրի Շեպելևի հաղորդման շրջանակներում նրա գաղտնիքը բացահայտվեց և պարզվեց, որ Ռոզան իր ընկերուհու որդուն ներկայացնում էր որպես իր երեխա՝ դերասանից գումար շորթելու նպատակով:
Այդ ճշմարտությունը բավականին ծանր ու ցավոտ էր դերասանի համար, ով դատական հայց է ներկայացրել մոդելի դեմ:
Նախնական տվյալներով Ռոզային սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: