YouTube-ը նշել Է 2019 թվականի ամենատարածված երաժշտական տեսահոլովակները

Յութուբը նշել է 2019 թվականին Մեծ Բրիտանիայում տասը ամենատարածված երաժշտական տեսահոլովակները: Այս մասին հայտնել է NME-ն:
Առաջին տեղում Stormzy-ի Vossi Bop-ն Է, նրան հաջորդում է Սեմ Սմիթը և Նորմանին՝ Dancing With A Stranger հիթով, առաջատարների եռյակը եզրափակում է Բիլլի Այլիշը՝ իր Bad guy երգով:
Չորրորդ և հինգերորդ տեղերում են Արիանա Գրանդեն (7 rings) և Nas X-ը (Old Town Road):
Տասնյակում նաև տեղ են գտել Էդ Շիրանը (Take Me Back to London) և Շոն Մենդեսն և Քամիլա Քաբեյոն՝ իերնց դուետով (Senorita)։