«Թող նա սատկի». Ժաննա Ֆիսկեի կյանքի տղամարդիկ շարունակում են մեղադրել իրար

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի հայրը բավականին կտրուկ է արձագանքել նախկին փեսայի՝ Դմիտրի Շեպելևի խոսքերին, որոնք հնչել են ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ Շեպելևը պատմել է Ֆրիսկեի ընտանիքի հետ ունեցած իր կոնֆլիկտների ու սկանդալների մասին: Նրա հավաստմամբ՝ երգչուհու հայրը չէր շփվում Ժաննայի հետ, Դմիտրին նաև հիշել է, որ Վլադիմիր Ֆրիսկեն սպառնացել է սպանել իրեն:

Վլադիմիրը Դմիտրիին անվանում է ստախոս ու ստոր մարդ, ով անգամ թույլ չի տալիս որդուն հանդիպել տատիկի ու պապիկի հետ: Վլադիմիր Ֆրիսկեն պնդում է, որ Ժաննան ատում էր Դմիտրիին ու ցանկանում էր խզել նրա հետ շփումը: Չնայած շատերը նախընտրում են հավատալ Շեպելևին:

«Թող նա սատկի այդ խոսքերից հետո: Ես ու դուստրս նրա կյանքի վերջին տարիներին անբաժան էինք: Ինձ ու մորը աղջիկս սիրում էր բոլորից շատ: Այդ տականքին Ժաննա ատում էր: Հույս ունեմ՝ մի օր Պլատոնը կիմանա ճշմարտությունը: Չեմ ցանկանում ճանաչել Շեպելևին։ Նա ստոր մարդ է»,- անկեղծացել է Վլադիմիր Ֆրիսկեն: