Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է

Կատակերգու Եվգենի Պետորսյանը վերջապես ամուսնացել է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Բաժանվելով Ելենա Ստեպանենկոյից՝ նա արդեն մի քանի տարի է, ինչ հանդիպում է իրենից 44 տարով երիտասարդ սիրուհու հետ:

Հիեցնենք, որ մինչ այդ 74-ամյա հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամեն ինչ անում էր երիտասարդ սիրելիին՝ Տատյանա Բրուխունովային, դուր գալու համար: Վերջին շրջանում նա խիստ ուշադրություն էր դարձնում իր արտաքին տեսքին, պարբերաբար գնումների էր գնում եվրոպական լավագույն խանութներ, սնվում էր լավագույն ռեստորաններում: Բացի այդ՝ շրջագայությունների իր գրաֆիկին ավելացրել է նաև մարզասրահը: Այս մասին գրում է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

«Ես մարզասրահ եմ գնում շաբաթը 2-3 անգամ: Պետք է հետևել առողջությանը: Հիմա իմ ներկայացումների գրաֆիկը խելահեղ չէ, սակայն կարծում եմ, որ կհանգստանանք այն աշխարհում, այդ պատճառով էլ մարզասահ եմ գնում»,- ասել է նա:
Պետրոսյանը մարզվում է հատուկ հսկողության տակ: Նշվում է, որ նրան օգնում է փորձառու մասնագետ Ռոման Ստերխովը: