«Վարիկոզից հինգ է պակաս». Եվա Բրեժնևայի stand up-ը պայթեցրել է համացանցը

Վերա Բրեժնևան Comedy Club հումորային ծրագրի շրջանակներում հանդես եկավ հետաքրքիր stand up-ով, որը պայթեցրեց համացնցը:
Այսպիի ձևաչափով Բրեժնևան ներկայանում էր առաջին անգամ, սակայն տեսնելով հանդիսատեսի ոգևորությունը՝ երգչուհին խոստացավ, որ սա վերջինը չի լինի:

«Ինձ շատ հաճելի է, որ ես դեռ գտնվում եմ ամենացանկալի աստղերի ցուցակում, բայց ընկերներ, եկեք ազնվորեն խոստովանենք, որ դա պարզապես կարծրատիպ է։  Ես վաղուց այնպիսին չեմ, ինչպիսին դուք կարծում եք։ Այդ նախկինում էր Վերա Բրեժնևան լողափին պառկած կիսամերկ կին, իսկ հիմա ինձ դիմում են Վերա Վիկտորովնա։ Ես ամուսնացած կին եմ, երկու երեխաների մայր։ Վարիկոզից հինգ է պակաս։ Եվ, վերջապես, ես այն տարիքում եմ, որ շուտով Պրոխոր Շալյապինը կսկսի քայլեր անել։ Ես վստահ եմ, որ ինձ կուղարկեն նույնիսկ «Աննա Կարենինա» խաղալու սցենարը, այնտեղ վերջում կպարզվի, որ նա մերկանում է և միայն հետո է նետվում գնացքի տակ»,- ասել է Վերա Բրեժնևան: