Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը

Իտալական Ումբրիա մարզի Գուբիո համայնքում տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերի վառման ամենամյա արարողությունը:
Ամենամյա այդ գեղեցիկ ու կարևոր իրադարձության մասին հայտնում է Umbria24 լրատվամիջոցը:

750 մ երկարություն և 450 մ լայնություն ունեցող այս տոնածառը տեղակայված է Ինջինո լեռան վրա:
Տոնածառի վրա մալուխով ամրացված են 700-ից ավելի նեոնային լամպեր, իսկ գագաթին գտնվում է մեծ աստղը, որը պարբերաբար փոխում է իր գույնը:

38 տարի շարունակ ասյտեղ վառվում է աշխարհի ամենամեծ տոնածառի լուսյերը:
Դեռ 1991 թվականին այս տոնածառը գրանցվել է Գինեսի ռեկորդներ գքում, և մինչ օրս համարվում է ամենամեծը: 2014 թվականին այն վառել է Հռոմի Պապը: