Ավիշայ Քոենի փայլուն համերգը Հայաստանում

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ ունեցավ ամերիկացի ջազ կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող և կոնտրաբասահար Ավիշայ Քոենը:
Նա ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի, հայ տաղանդավոր դաշնակահար Վահագն Հայրապետյանի և հարվածային գործիքների փայլուն վարպետ Նոամ Դավիդի հետ:

Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է սովորել կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք:
Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում:

Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս: Երաժշտական քննադատները փաստում են` Քոենն օժտված է իսկական ջազմենին բնորոշ բոլոր գծերով.ունի բնածին խարիզմա, ուժեղ զգացմունքներ ու իմպրովիզներ կատարելու յուրատեսակ տաղանդ: