Քայլի Ջենները սովորեցնում է դստերը սնոուբորդ վարել (տեսանյութ)

Քայլի Ջեններն արդեն դստերը սովորեցնում է սնուբորդ վարել: Գեղեցկուհին ձմեռային արձակուրդներին դստեր հետ ուղևորվել է Հելսինկի, որտեղ էլ պատրաստվում է անցկացնել մոտակա մեկ շաբաթը:
Ջենները տեսանյութ է հրապարակել, որտեղ փոքրիկ Սթորմը սնոուբորդ է վարում:

Ինստագրամյան հետևորդները, սակայն, մեղադրել են Ջեններին՝ կարծելով, որ Սթորմը դեռ շատ փոքրիկ է այդ սպորտաձևի համար:
«Մեկ սխալ շարժում և նա կարող է հաշմանդամ մնալ»,- գրել է հետևորդներից մեկը տեսանյութի մեկնաբանություններում:
Ինքը՝ Քայլին, չի մոռացել գեղեցիկ ու սեքսուալ լուսանկարներ հրապարակել, որոնք խենթացրել են նրա միլիոնավոր երկրպագուներին:

Ջենները խոստովանել է, որ նախընտրում է ավելի տաք եղանակ, սակայն չի պատկերացնում Ամանորն առանց ձյան ու ցրտի:
Հիշեցնենք, որ Քարդաշյան քույրերը որոշել են տոներն անցկացնել միասին ու արդեն սկսել են պատարստվել Ամանորին:

https://www.instagram.com/p/B5vhf4innBN/