Տղան դիմել է 15 պլաստիկ վիրահատության, որպեսզի նմանվի BTS խմբի Ջիմինին

29-ամյա ամերիկացին դիմել է 15 պլաստիկ վիրահատությունների ու տասնյակ կոսմետիկ միջամտությունների, որպեսզի նմանվի հարավկորեական BTS խմբի մասնակիցներից մեկին՝ Ջիմինին:
29-ամյա երիտասարդին՝ Օլիին, այլևս չեն ճանաչոմ նրա մտերիմներն ու ընկերները. տղան դարձել է անճանաչելի և չի պատրաստվում այսքանով սահմանափակվել:

5 տարի առաջ սիրահարվելով հարավկորեական խմբի այդ անդամին՝ Օլին որոշեց, որ մինչև իր կյանքի վերջ պետք է դիմի բոլոր հնարավոր մեթոդներին՝ Ջիմինին նմանվելու համար:
Բժիշկները խորհուրդ են տալիս Օլիին կանգ առնել, որովհետև այդքան կարճ ժամանակամիջոցում այդքան շատ վիրահատությունների դիմելը չափազանց վտանգավոր է առողջության համար:

Օլին լրագրողների հետ հարցազրույցներում անկեղծանում է, որ ընկերները նրան աջակցում են, իսկ իր նոր արտաքինն օգնում է լավ գումար աշխատել, որովհետև հայտնի երգչի հետ նմանության շնորհիվ նրան հաճախ են առաջարկում համագործակցել տարբեր անվանի բրենդների ու գովազդային գործակալությունների հետ: