Ինչպես են ստեղծվել Christian Dior Couture աշուն-ձմեռ հավաքածուի դեկորացիաները

Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում Փարիզում  30 Avenue Montaigne հասցեում Christian Dior-ի համար անցակցվեց  Մարիա Գրացիա Կյուրիի ցուցադրությունը: Կյուրին, որի ցուցադրություններում միշտ նկատվում են ֆեմինիստկան տրամադրություններ (կլինեն դրանք շապիկների վրայի We Should All Be Feminists մակագրություններ, թե  ցուցադրության  ժամանակ պատին փակցված Women’s Rights Are Human Rights հայտարարություններ)  հրավիրել է բրիտանացի նկարչուհի և ֆեմինիստ գրող Պեննի Սլինգերին, որ կուտյուրային շոուի համար դեկորացիաներ ստեղծի: Եվ նա Christian Dior-ի պատմական  դղյակի ներքին տարածությունը վերածեց  միստիկական անտառի, որտեղ կարծես  մարմարե աստիճաններից   դուրս են գալիս հաստ  արմատներ, իսկ պատերին երևում են ջրային ցոլքեր: Փողոց դուրս գալով, որի մի մասը պոդիումի էր վերածված, մոդելները և հյուրերը  հայտնվում էին ծաղկող և վարդագույն այգում: