Բրեդ Փիթը՝ Ջոլիից բաժանվելուց հետո նոր սիրավեպերի լուրերի մասին

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը պատասխանել է Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո նոր սիրավեպերի վերաբերյալ հարցին: Այս մասին հայտնել է The New York Times հրատարակությունը:

Դերասանի խոսքով՝ ինքը չի խուսափում հարաբերություններից, բայց նաև ոչ ոքի հատուկ չի փնտրում: «Չգիտեմ, թե կանանց հետ քանի սիրավեպ են ինձ վերագրել վերջին երկու-երեք տարվա ընթացքում, բայց այդ ասեկոսեներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Փիթը։

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը երկու անգամ է ամուսնացած եղել: Սկզբում դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի (2000-2005 թվականներին), այնուհետև Անջելինա Ջոլիի հետ: Նրանք բաժանվել են 2019 թվականի ապրիլին, սակայն զույգը երեխաների խնամակալության շուրջ համաձայնության դեռևս չի եկել: