Գալիք տարին սպիտակ մկան տարի է: Այս տարվա գլխավոր գույներն են սպիտակը, մոխրագույնը, և ցանկալի կլինի, որպեսզի սրանք գերիշխեն ոչ միայն ձեր ամանորյա լուքերում, այլ նաև սուրբծննդյան զարդարանքներում ու տոնական սեղանին:
Այս նուրբ գույներով կարելի է գեղեցիկ տարբերակներ ստանալ ու ամանորյա սեղանի զարդարանքը դարձնել անկրկնելի:
Հիշեցնենք, որ ակտուալ է նաև արծաթագույնը: Այս գույները խորհրդանշում են առատություն ու խոստանում են գալիք տարին դարձնել ֆինանսական տեսանկյունից բավականին հաջող: