Էլեգանտ Մելանյա Թրամփը 4000 դոլարանոց զգեստով է ներկայացել Սպիտակ տան միջոցառմանը (լուսանկարներ)

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու՝  նախագահ Դոնալդ Թրամփի հետ ներկա է գտնվել Սպիտակ տանը կոնգրեսական պաշտոնյաների համար կազմակերպված ընդունելությանը՝ հրավիրվածների առջև ներկայանալով իրեն բնորոշ էլեգանտ տեսքով:
Հատուկ այս առիթի համար 49-ամյա առաջին տիկինը կրել է լիբանանյան Reem Acra բրենդի երկարափեշ մետաքսյա զգեստ՝ 4000 դոլար արժողությամբ: Աղբյուրը նկատում է, որ բյուրեղներով երիզված զգեստն ընդգծել է նախկին մոդելի բարեկազմությունը:

Ընդունելության ժամանակ նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել տիկնոջն իրենց տունը՝ Սպիտակ տունը, այդքան գեղեցիկ ու ճաշակով զարդարելու համար:
Ավելի ուշ Մելանյա Թրամփն իր թվիթերյան էջում կիսվել է լուսանկարներով՝ նշելով, որ հրաշալի երեկո են անցկացրել: