Նարեկ Բավեյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով, որտեղ իր վրդովմունքն է արտահայտում՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ հայ երգիչների մասին արված փոքր-ինչ վիրավորական հայտարարությանը։
«Ավելի լավ չէ՞ Բրեգովիչին հրավիրենք, քան հայ երգիչները իրենց տան կուրտկաներով գան ու ֆանագրամայի տակ բերանները բացեն-փակեն» արտահայտությանը Նարեկ Բավեյանը պատասխանել է՝ ասելով, որ վերարկուներով երգելու պատճառը չափազանց ցուրտ եղանակն է եղել, իսկ ֆանագրամայով երգելը հենց կամզակերպիչների հորդորն է եղել, ովքեր տեխնիկապես չեն ապահովել անհրաժեշտ պայամնները։
«Բրեգովիչը լավ երաժիշտ է, լավ եք անում, որ հրավիրում եք, բայց կարիք չկա ձեր քայլերն արդարացնել հայ երգիչներին նվաստացնելով»,- եզրափակել է իր խոսքը Նարեկ Բավեյանը։