Վաչե Թովմասյանի «Դե հիմա էդ ա» 18+ stand up շոուն, ինտիմ անկեղծությունն ու աստղային հյուրերը

Հումորիստ Վաչե Թովմասյանն այս անգամ իր երկրպագուներին է ներկայացել Stand up ժանրում: Երևանի ժամանցային վայրերից մեկում կայացավ «Դե հիմա էդ ա» stand up-ը:

««Դե հիմա էդ ա» արտահայտությունը շատ հայկական է և եթե դիտեք stand up-ն ամբողջությամբ, ապա կհասկանաք, թե ինչու է այն ընտրվել․ միշտ քո կյանքում գալիս է մի պահ, մի անելանելի պահ, փակուղային իրավիճակ, երբ մտածում ես՝ ախր ինչու այդպես արեցիր ու ինքդ քեզ պատասխանում ես՝ դե հիմա էդ ա»։

Հյուրերի թվում էին Ալեն Սիմոնյանը, ում շատ հումորներ էին ուղղված, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Արմենչիկը, Լալա Մնացականյանը, Հայկոն, Գրիգոր Դանիելյանը, Սարոն, Դիանա Շատվերյանը, Գրիշա Աղախանյանը, Կամո Սեյրանյանը և ուրիշներ:

Հյուրերի շարքում էր նաև Վաչեի վաղեմի ու մտերիմ ընկերը՝ Արամ MP3-ին։ Հումորիստը չմոռացավ Արամ MP3-ի երիտասարդության արկածներից՝ հիշելով, թե ինչպես էին իր դստեր՝ Միայի  ծնվելու ժամանակ, երբ Գայանեն հիվանդանոցում էր,  մեքենայի թափքի վրա խմիչք դասավորում։ Հիշեց նաև, թե ինչպես ստացվեց, որ Քաջարանում «Վիտամին ակումբ»-ի ամբողջ կազմին ելույթից հետո տարան գիշերային ակումբ ու ինչպիսին էին այնտեղ մերկապարուհիները։

Վաչեի ստենդափը 18+ ժանրի է, բայց ոչ գռեհիկ, պարզապես ամեն մեկին հասու չէ: Իր ներկայացման ժամանակ հումորիստն անդրադարձավ այդ հարցին՝ փորձելով պարզել, թե որն է իրականության, կենցաղի ու գռեհիկության բաժանարար գիծը և ինչպես գտնել ոսկե միջինը։

Showbiz.am- ի հետ զրույցում Վաչեն նշել էր, որ stand up-ով ներկայանալու ցանկություն կար դեռ վաղուց, սակայն ծանրաբենռված գրաֆիկը թույլ չէր տալիս իրականցնել մտահաղացումը։

«Stand up-ով ներկայանալու ցանկությունն ինձ մոտ առաջացել է դեռ 5 տարի առաջ, երբ «Վիտամին» ակումբը փակվեց, ես հենց այդ պահից էլ սկեսցի գրել իմ stand up շոուն, որը ցավոք, կիսատ մնաց, որովհետև ձեռնամուխ եղա իրականացնել ուրիշ նախագծեր՝ «Քարե դարդ», «Ոսկե Դպրոց » և այլն։
Ոչ մի կերպ չէր ստացվում վերադառնալ այդ գործին, որովհետև պրոդյուսինգը բավականին մեծ ժամանակ է խլում։ Բայց ցանկությունը կար, որովհետև բեմական ժանրն ինձ շատ հարազատ է և ես կարոտով եմ հիշում բեմից ստացած ադրենալինը:
Վերջին մեկ տարվա ընթացքում ազատ ժամանակս ավելի շատ էր, և ամառվանից սկսեցի կենտրոնանալ սցենարի վրա»։

Հումորիստը հավատացնում է, որ stand up-ն իր սիրելի ժանրերից է և «Դե հիմա էդ ա»-ն վերջինը չի լիենլու։
«Չնայած որ 10 տարի է բեմում եմ, կարծես առաջին անգամ եմ դուրս գալիս բեմ՝ սրտի թրթիռով ու փորի մեջ թիթեռնիկներով։ Այս ամենը շարունակական բնույթ է կրելու անպայման»։

Բոլոր պատմությունները հումորիստի կյանքից են, այդ թվում կային ընտանեկան, անձնական կատակները։ Որոշ դեպքերում դերասանի անկեղծությունը զարմացնում էր, քանի որ նա անդրադառնում էր նաև շատ անձնական, նույնիսկ, ինտիմ թեմաների:
«Իմ մեջ արթնացավ մազոխիստն ու ես ամուսնացա․․․»,- բեմից հայտարարեց Վաչեն ու շարունակեց սրամտել ամուսնության, համատեղ կյանքի ու փոքրիկ ունենալու մասին, նրա ելույթին առաջին շարքից ուշադրությամբ հետևում էր կինը՝ Գայանեն, ով ներկա չէր եղել փորձերին և ում համար այդ ամենը նույնպես անակնկալ էր։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան