Լիլուի հարսանեկան տորթն ապշեցրել է հյուրերին ու երկրպագուներին

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուի հարսանիքը։
Այս մասին երգչուհին անձամբ է հայտնել իր Instagram-ում։
Եկեղեցում պսակադրության ժամանակ նա ուղիղ միացում է կազմակերպել, այնուհետև ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ լուսանկարներ է հրապարակել։
Համացանցում հայտնվել են նաև կադրեր՝ ինչպես է երգչուհին ամուսնու հետ կտրում հարսանեկան շքեղ տորթը:
Տորթը նման էր հսկայական, դիսնեյան դղյակի, որի երկարությունը 3 մետից ավելի էր: