Մահացել է Վահրամ Թաթիկյանը

Կյանքից հեռացել է երգիչ-երգահան, բանաստեղծ, արձակագիր Վահրամ Թաթիկյանը։

Նա ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում, մտավորականների ընտանիքում՝ արձակագիր Շահեն Թաթիկյանի և արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանի որդին է:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ:

1974 թվականից աշխատում է Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև ավելի քան քսան գորգերի էսքիզների, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում: Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ:

1977 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ։