Էդգար Բարսեղյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը չի հայտնվել «Օսկար»-ի կարճ ցանկում

Էդգար Բարսեղյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը, որը ներկայացված էր Հայաստանից, չի ներառվել ամերիկյան «Օսկար» կինոմրցանակաբաշխության կարճ ցանկում։

«Էրկեն կիշեր» կինոնկարի նկարահանման աշխատանքները տևել են երեք տարի: Ֆիլմում զբաղված են դերասաններ Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարիա Սեյրանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Սամվել Գրիգորյանը, Արմինե Հակոբյանը, Մինաս Ասյանը, Վահե Երիցյանը, Լուսինե Ավանեսյանը և այլք:

«Էրկեն կիշեր» վերտառությամբ գեղարվեստական կինոնկարը, ներկայացնում  է երեք տարբեր պատմություն  այսօրվա, 1915 և 1003 թվականների մասին: Տարբեր ժամանակաշրջաններում ապրող հերոսների  դրամատիկ կյանքը կապված է գայլի և գնդաձև  քարի հետ: Ճակատագիրը հետապնդում է այդ խորհրդանիշների տերերին:

Հիշեցնենք, որ Բաղդասարյանի ժապավենը ներկայացված էր «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։