Քրիստեն Ստյուարտը դարձել է տասնամյակի կին

Հոլիվուդյան քննադատների ասոցիացիան տասնամյակի դերասանուհի է ճանաչել «Անհատական գնորդ» և «Մթնշաղ» ֆիլմերի աստղ Քրիստեն Ստյուարտին:

Քրիստեն Ստյուրատը դեռ մանկուց գիտեր, որ աստղ է դառնալու: Նրա հայրը աշխատել է որպես պրոդյուսեր, ինչպես նաև բազմաթիվ հեռուստածրագրերի տնօրեն Fox հեռուստաալիքում։ Սակայն հայրը դեմ էր ու չէր ցանկանում, որպեսզի դուստրն ընտրի հեռուստաաստղի մասնագիտությունը:

Ստյուարտն առաջին անգամ բեմ է դուրս եկել դպրոցական Սուրբ Ծննդյան կատարման ժամանակ, որտեղ իրեն նկատել է գործակալը, ով կապ է հաստատել աղջկա ծնողների հետ և համոզել է նրանց, որպեսզի Քրիստենը նկարահանվի ֆիլմերում։
Սկզբում, ծնողները դեմ էին այդ գաղափարին, բայց Քրիստենը համոզեց նրանց, և արդեն 8 տարեկանից աղջիկը հաճախում էր թատերական խմբակ և խաղում էր երկրորդական դերեր ֆիլմերում և սերիալներում։

Տեսնելով, որ դուստր օժտված է յուրահատուկ տաղանդով՝ Ստյուրատը հայրը որոշում է օգնել դստերը կայանալ կարիերայում, և հենց նրա միջնորդությամբ էլ Քրիստենը նկարահանվում է «Մթնշաղ» ֆիլմում, որն աննախադեպ հաջողություններ է գրացնում ֆիլմարտադրության պատմության մեջ: