Louis Vuitton-ի հիմնադիրը 5,5 ժամով դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն երեկ երեկոյան` ժ. 19։30-ին, առաջին անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Սակայն դա տևել է մինչև գիշերը՝ 01։00-ն:

Դա եղել է նրան պատկանող Louis Vuitton ընկերության բաժնետոմսերի թանկացման հաշվին։ Պիկի ժամանակ նրա կարողությունը հասել է 109․3 միլիարդ դոլարի, սակայն կեսգիշերից հետո ամեն ինչ իր տեղն է ընկել և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վերադարձրել է ամենահարուստի իր տիտղոսը։

Իսկ Առնոն հիմա երկրորդ տեղում է, ինչով առաջ է ընկել ամենահարուստի տիտղոսը երկար ժամանակ կրած Բիլ Գեյթսից։ Առնոյի կարողության հիմնական մասը հենց Louis Vuitton ընկերության բաժնեմասն է։ Հսկայական ընկերությանը պատկանում են բազմաթիվ համաշխարհային բրենդներ, որոնց թվում են Christian Dior, Givenchy, Kenzo, Tiffany, Bvlgari, Hennessy և այլ բրենդներ։