Ամերիկյան «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է պապարացիների ֆոտոօբյեկտիվում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք 39-ամյա հեռուստաաստղին լուսանկարել են Blind Dragon կարաոկե բար գնալու ճանապարհին:
Հեռուստաաստղն ունեցել է գայթակղիչ տեսք՝ կրելով բարակ գոտկատեղն ու արտահայտիչ կոնքերն ընդգծող հագուստ և բարձրակրունկներ: Գեղեցիկ դիմահարդարումն ու սև ալիքավոր վարսերն էլ ամբողջական են դարձրել նրա կերպարը:
Պարբերականը նկատում է, որ Քարդաշյանը, հոգատար մայր լինելով հանդերձ, հաճախ է երեկոյան երեխաներին տանը թողնում և զվարճանալու գնում: