Բրիտանուհին, ում հարսանիքի նախօրեին լքել էր փեսացուն, ամուսնացել է ինքն իր հետ (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում աղջիկը, ում հարսանիքի նախօրեին լքել էր փեսացուն, ամուսնացել է ինքն իր հետ:
Լոնդոնի բնակչուհի Սանդրա Բլանկոն պատմել է իր անսովոր ամուսնության պատմությունը, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ:

Նա ընդունել էր իր սիրելիի ամուսնության առաջարկը, որի հետ հարաբերությունների մեջ էր արդեն մեկուկես տարի:

Աղջիկն ինքն էր կազմակերպում հարսանյաց արարողությունը, սակայն հարսանիքից մի քանի օր առաջ փեսացուն ցանկություն է հայտնել բաժանվել նրանից: Հարսանիքի պատրաստման գումարը վճարված է եղել, և ոչ ոք չէր պատրաստվում այն վերադարձնել աղջկան:

Այդ ժամանակ Բլանկոն որոշել է փեսացուի փոխարեն դերասանի հրավիրել և ամուսնանալ ինքն իր հետ: Եկեղեցում աղջիկը խոստացել է իր հանդեպ հոգատար լինել: