Եվգենի Պետրոսյանի կինը չի վերցրել նրա ազգանունը. հետաքրքիր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ 30-ամյա Տատյանա Բրուխունովան և 74-ամյա Եվգենի Պետրոսյանը վերջերս ամուսնացել են։ Աստղային զույգի ընկերը մանրամասներ է հայտնել հարսանիքից։

Եվգենիի մտերիմ ընկերը խոստովանել է, որ ամուսինները շքեղ արարողություն չեն կազմակերպել, միությունը գրանցել են ՔԿԱԳ-ում։ «Պարզապես գրանցել են ամուսնությունն ու վերջ»,- հաստատել է նա։

Նա նաև հստակեցրել է, որ կատակերգուի կյանքի ընկերը նրա նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի օրինակով չի վերցրել ամուսնու ազգանունը։ «Ինչո՞ւ նա պետք է փոխի ազգանունը։ Ելենա Ստեպանենկոն էլ չի փոխել ազգանունը, Տատյանան էլ Բրուխունովա է մնացել»,- աղբյուրը հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին։

Միևնույն ժամանակ Պետրոսյանի ընտրյալը պարծեցել է ամուսնական մատանիով։ Զարդերի դիզայներ Վլադ Տորխովի խոսքով՝ ոսկերչական իրը շատ թանկ չէ՝ կատակերգուի օգնականի պայուսակներից էժան։ «Էլեգանտ ամուսնական մատանի սպիտակ ոսկուց և 1 կարատանոց ադամանդով։ Մատանին մոտավորապես 250 հազար ռուբլի արժե»,- հայտնել է Տորխովը։

Նորապսակների մտերիմ շրջապատի խոստովանությամբ՝ Բրուխունովան մտադիր է երեխա ունենալ Եվգենի Պետրոսյանից։ Սա հաստատում է փաստը, որ վերջին շրջանում նա Ինստագրամում միանգամից մի քանի էջի է բաժանորդագրվել, որոնց միավորում է մայրության թեման։