Queen-ը թողարկել է 1984 թվականի սուրբծննդյան երգի հոլովակը

Յութուբում Queen ռոք-խմբի պաշտոնական ալիքում հայտնվել է «Thank God it’s Christmas» երգի անիմացիոն հոլովակը, որը ձայնագրվել է 1984 թվականին:

Նշվում է, որ գաղափարի հեղինակներ են դարձել խմբի երաժիշտներ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը։
Հոլովակում ցուցադրված է մարդկանց սովորական կյանքը Սուրբ ծնունդի նախօրյակին. փողոցում զբոսնող քաղաքի բնակիչներ, տոնածառի համատեղ զարդարում և մի խումբ մարդիկ, որոնք տանիքի վրա դիտում են հյուսիսափայլը:

«Thank God it’s Christmas» երգը դարձել է Queen-ի երաժիշտներ Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի համագործակցության արդյունքը և առաջին անգամ հնչել է 1984 թվականին: Կոմպոզիցիան վեց շաբաթ շարունակ գլխավորել է բրիտանական երաժշտական չարթերը։