«Սկզբից ես եմ քեզ սիրել». Լիլուի ընտանեկան լուսանկարը

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուի հարսանիքը։
Այս մասին երգչուհին անձամբ է հայտնել իր Instagram-ում։
Եկեղեցում պսակադրության ժամանակ նա ուղիղ միացում է կազմակերպել, այնուհետև ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ լուսանկարներ է հրապարակել։

Երգչուհին շարունակում է կիսվել իր ամուսնական արարողությունից ջերմ ու ռոմանտիկ լուսանկարներով:
Իր ինստագրամյան էջում նա հրապարակել է որդու և ամուսնու հետ ջերմ լուսանկար, որն անչափ դուր է եկել երկրպագուներին: