Քիմ Քարդաշյանը՝ Մալիբուում կազմակերպված նախատոնական խնջույքին (լուսանկարներ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր գայթակղիչ մարմնով պարծենալու առիթը բաց չի թողնում, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ 39-ամյա աստղը մասնակցել է իր և կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների կոսմետիկ ընկերությունների հաջողված համագործակցության պատվին կազմակերպված խնջույքին:

Խոսքը Քարդաշյանի KKW Beauty և Ջեների Kylie Cosmetics բրենդների համագործակցության մասին է:
Նախատոնական խնջույքը կազմակերպվել է Մալիբուում՝ ճապոնական Nobu ռեստորանում, որտեղ Քարդաշյանը ներկայացել է բարեմասնություններն ընդգծող մինի զգեստով, երկարաճիտ կոշիկներով:

Հետաքրքրական է, որ Քարդաշյանը կրել է նաև 1980-ական թվականներին ոճային համարվող փայլուն զուգագուլպաներ: