Դիմա Բիլանը՝ իր սեռական կողմնորոշման և նախկին ընտրյալի հղիության մասին

Դիմա Բիլանի սեռական կողմնորոշման մասին բավականին հաճախ են տարբեր շշուկներ պտտվում: Վերջապես, երգիչը խոսել է այդ մասին, սակայն նա ոչ միայն հավատացրել է, որ  սիրում է միայն կանանց, այլ նաև պատմել է, որ պետք է հայր դառնար, սակայն իր ընկերուհին կորցրել է երեխային:

«Ես երբեք ոչ մեկին չեմ պատմել այս մասին: Կար ժամանակ, երբ ես ընտանիք կազմելու մասին էի ծրագրում: Իմ սիրելին հղի էր, և մենք զույգ աղջիկ էինք պատրաստվում ունենալ: Նա կորցրեց երեխաներին հղիության 6-րդ ամսում: Սա բացարձակապես ճիշմարտություն է: Մենք որոշ ժամանակով բաժանվեցինք, հետո տարիներ անց հանդիպեցինք և մտածեցինք՝ ինչու ոչ, փորձենք կրկին: Բայց  չստացվեց»,- ասել է Դիմա Բիլանը:

Երգիչը նաև խոստովանել է, որ վերջին ժամանակներում իրեն բավականին հաճախ են վիրավորական նամակներ, մեկնաբանություններ գրում: Երգիչն այդ ամենի մասին երկիմաստ հայտարարություն է արելա ասելով. «Շատ աստղեր, չսիրելով ինձ, փորձում են մարդկանց տրամադրել իմ դեմ: Շոու-բիզնեսն այդպիսին է»: