«Ոչ ոք չէր ցանկանում ինձ համբուրել». Աննա Սեդակովան անկեղծացել է

Աննա Սեդակովան Դմիտրի Շեպելևի՝ «Մայրիկներ. 50 հարց գեղեցկուհիներին» հաղորդման շրջանակներում խոստովանել է, որ դպրոցական տարիքում բավակաին շատ բարդույթներ է ունեցել, որոնց պատճառը եղել են տղաները: Երգչուհին հավատացնում է, որ դպրոցական 10 տարիների ընթացքում նրան երբեք ու ոչ ոք սիրո խոստովանություն չի արել, ինքը միշտ իրեն զգացել է անճոռնի ճուտիկ և կարծել է, որ չի կարողանա գտնել իր կեսին:

«Ես առաջին անգամ համբուրվել եմ 16 տարեկանում, որովհետև ինձ տղաները չէին նկատում և չէին ցանկանում համբուրել: Ինձ համբուրողը լեհ մի տղա էր. զարմանում էի, թե ինչպես կարող էի դուր գալ նրան: Բարեբախտաբար, ժամանակները փոխվել են»,- պատմում է երգչուհին՝ հավելելով, որ այդ տղայի հետ լավ հարաբերություններ ունի մինչ օրս և անչափ շնորհակալ է նրան, որ օգնեց ձեռք բերել ինքնավստահություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Սեդակովան նշում էր իր ծննդյան տոնը նոր ընտրյալի հետ:
Նրա սիրեցյալը 27-ամյա բասկեթբոլիստ Յանիս Թիմին է, ով երիտասարդ է երգչուհուց 10 տարով: